▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկ ներկայանալու հետ կապված կենսաթոշակառուների մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ Մանե Թանդիլյան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկել: Նախագիծը նիստում ներկայացրել է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ: Սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել: Մի լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց: Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու կառավարության սահմանած կարգով»,-ասել է Թանդիլյանն ու նշել է, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում են, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:

Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ հունվարի 23-ի նիստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին