▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկը կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը.ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը

Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում:

Բանկը ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են: Տեղեկացնում ենք նաև, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաՃախորդներիը տեղեկացված են իրենց փոխանցումների մասին և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով`ներկայացնելով համապատասխան դիմում:

Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը:

Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով: Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարության գործարքի արդյունքում, այսինքն նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին