Ֆեյսբուքյան օգտատեր Նէա Հայրյանը գրում է․
Ընտիր տարի է լինելու ու այն սկսեմ շնորհակալությամբ։
Fast Bank-ի Թումանյանի մասնաճյուղի անչափ հարգելի անվտանգության աշխատակից, ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ։
Թումանյան փողոցով քայլելիս բաց պայուսակիցս հանում են դրամապանակս, քանի որ ես երաժշտությունը լսում եմ մաքսիմալ բարձր ու ընկղմված, չեմ նկատում դա....քիչ անց ինձ մոտենում է կիսաթև հագնված մի երիտասարդ, մեկնում է դրամպանակս, ներկայանում է Ֆասթ բանկի աշխատակից, ասում, որ տեսախցիկով տեսել է գողությունն ու փողոցն անցել, բռնել է «շուստրիին»։
Բացի ֆինանսական կորստից, այս տղան ինձ ազատեց id ու տարբեր քարտեր վերականգնելու հոգսից։
Հրաշալի ու համարձակ երիտասարդ, Ձեր կենա՜ցը։