ՍթարՆյուզը գրում է. «Օրեր առաջ անդրադարձել էինք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը, կապված Ucom ընկրության ռոմինգ ծրագրի խափանման մասին։
Ըստ գրառման ընկերությունը վերցնում է 4500 դրամ ծառայության դիմաց, չի տրամադրում այն, և ստիպում է օգտվել 10 անգամ ավելի թանկ իր սովորական ինտերնետից:
Մեր հոդվածը լայն տարածում է գտել համացանցում և մեկնաբանության դաշտում բազմաթիվ են Ucom -ի աշխատանքից դժգոհող գրառումները։
«Ինչի՞ նորություն է, վերջին ամիսներին վատ է աշխատում».- նշված է մեկնաբանություններում»։


