Դա իրավական խնդիր է եւ իրավաբանորեն պետք է լուծվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու խնդրին:

«Ես ինքս՝ որպես մի մարդ, ով եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ասեմ, որ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակինը», — նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություն տարածվեց, թե Սիրադեղյանը մահացել է։ Լուրը, սակայն, ավելի ուշ հերքվեց։

ՆԳՆ նախկին ղեկավարը հետախուզման մեջ է։ Նրան մեղադրում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում` սպանությունների։


