Զարեհ Սինանյանը ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ Բաքուն պահում է ՀՀ ավելի քան 100 քաղաքացու ու ձգձգում է հարցի լուծումը՝ հավելելով, որ փետրվարի 24-ին Ռուսաստան կատարած այցի ժամանակ հարցը քննարկել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար ամենակարևոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիներին ու պահվող անձանց վերադարձնելն է: Ես գիտեմ, որ խոսքը վերաբերում է ավելի քան 100 մարդու, սակայն հստակ թվեր չունեմ: Նաև դրա համար ենք մենք երկխոսություն վարում, որպեսզի իմանանք, թե քանի մարդ կա ադրբեջանական գերության մեջ: Բաքուն դա ավելի լավ գիտի: Մենք ունենք մարդկանց ցուցակ, որոնց գիտենք, որ Ադրբեջանում են, կա նաև ցուցակ, որը վերաբերում է անհետ կորածներին: Դրա համար թվերն անընդհատ փոխվում են»-ասել է նա:
Նրա խոսքով` Երեւանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի նպաստել այս խնդրի կարգավորմանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք հաջողությունների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ դա կնպաստի այս խնդրի կարգավորմանը, եւ մենք հավատում ենք նրանց: Այս հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործարկումը»,- ասել է Սինանյանը:
Դիտեք նաև՝