▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն հայտնել է, թե ինչու է առևանգել Արցախի քաղաքացուն․ նա արցախյան առաջին պատերազմին է մասնակցել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին։

Նրան մեղադրում են «հանցավոր խումբ ստեղծելու մեջ, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած իրադարձություններին»:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 29-ին ԿԽՄԿ-ի տրանսպորտային միջոցից առեվանգվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը և ադրբեջանցիների կողմից տեղափոխնել է անհայտ ուղղությամբ։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Վագիֆ Խաչատուրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժում ստանալու քողի տակ փորձում էր լքել Արցախը` ինչն Ադրբեջանի ապօրինի տեղադրված անցակետում կասեցվել է։

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այս թեմայով գրել է․ «Այսօր Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալումը Արցախյան պատերազմին մասնակցության մեղադրանքով ապացուցեց այն ինչի մասին ես զգուշացնում էի 2020 թվականի պատերազմից ի վեր, որ Բաքվի իշխանությունները ինչ-որ պահից սկսած սկսելու են Արցախյան երկու պատերազմների մասնակիցների, այդ թվում եւ հրամանատարական կազմի ձերբակալությունները: Ընդ որում չեմ բացառում որ մի օր Նիկոլը սկսի այդ մարդկանց հանձնել Բաքվին...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ այս առիթով գրում է․ «Սա դեռ սկիզբն է...Ադրբեջանը փաստացի ասում է, որ Արցախի տղամարդ բնակչության մեծ մասը ձերբակալվելու է, քանի որ նրանք մասնակցել են և՛ առաջին, և՛ երկրորդ արցախյան պատերազմներին ու ըստ Բաքվի գործել են հանցագործություններ...

Այսօր ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ-ին "հանցավոր խումբ ստեղծելու" և Խոջալուի գործողություններին մասնակցելու մեջ...

Նստացույց անողները և փողոց փակողները թող շարունակեն անիմաստ իրենց զբաղմունքները, բայց չտան այն տականաքների՝ Նիկոլի և Արայիկի անունները որոնք մեղավոր են այսօրվա իրավիճակի համար...

Հ.Գ. Հիշեցնեմ, որ կապիտուլյանտ Նիկոլը 44-օրյա պատերազմից հետո Բաքվին նվիրեց ազերի 2 մարդասպանների՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին