▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ` թերևս քաղաքական ու հայկական պատճառներով

Նոյեմբերի 8-ին Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգը չեղյալ է հայտարարվել:

РИА Новости-ն գրում է, թե  կազմակերպիչները հայտնել են, որ պատճառները տեխնիկական են, սակայն Կիրկորովի ներկայացուցիչները կարծում են, որ Baku Crystall Hall-ը, որտեղ անցկացվել է Եվրատեսիլը, Ջենիֆեր Լոպեսի և Շակիրայի համերգները , տեխնիկական անկարողություն չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ  լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ  Բաքվում Կիրկորովի համերգի չեղյալ հայտարարվելու պատճառը քաղաքական է, քանի որ Ադրբեջանում  դժգոհ են, որ երգչի  հայրը` Բեդրոս Կիրկորովը աջակցում է Ուկրաինայում բնակվող  13-ամյա հայ երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: 

Նշելով, որ Ֆիլիպը երազում էր Բաքվում հանդես գալ համերգով ու դրա համար նույնիսկ Մուսլիմ Մագոմաևին նվիրված երգ էր պատրաստել, Կիրկորովի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի բնակչության ցանկությունները և շահերը հաշվի կառնվեն և համերգը կկայանա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին