▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում համասեռամոլների և տրանսվեստիտների զանգվածային ձերբակալությունների մասին

 

Համացանցի ադրբեջանական տիրույթում հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել Բաքվում իրականացված համասեռամոլների և տրանսվեստիտների զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ։
Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ Բաքվում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ձերբակալությունների պատճառ է հանդիսացել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդու ՁԻԱՀ-ով վարակվելը։
Նշեմ, որ սեպտեմբերի 18-ին, Բաքվի կենտրոնում Ադրբեջանի ոստիկանության կողմից ձերբակալվել են ավելի քան 100 համասեռամոլներ և տրանսվեստիտներ։ Ըստ նույն աղբյուրների ՝ ձերբակալվածների մեջ կան նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձինք և պաշտոնյաների որդիներ, որոնց անունները հասկանալի պատճառներով, չեն հրապարակվում:

Ալեն Ղուլյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին