▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի Ամանոր թթված, բայց էժան տոմատով պատրաստված տոլմայով սեղանի շուրջ

Asekose.am-ի ընթերցողներից մեկը  նամակ է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.

Երեկ մոտակա խանութից գնեցի տոմատի մածուկ՝ «Սարդարապատ» ընկերության արտադրության: Նշված էր՝ ակցիա 540դրամ: Մտածեցի, որ նախատոնական ակցիա է, քանի որ այլ ընկերության արտադրության մածուկներն ավելի քան 300 դրամով թանկ արժեն:

Բայց բանից պարզվեց, որ 540 դրամ վճարել էի փչացած և անորակ ապրանք գնելու համար, որն օգտագործման ենթակա չէր: Թեև պիտանելիության ժամկետը չէր լրացել, սակայն մածուկը թթված էր, տհաճ համ ու հոտով և հատակին առկա սպիտակ նստվածքով:

Այսօր այն վերադարձրեցի խանութին: Խանութի մենեջերն ու աշխատողները շատ զարմացան, որ ինձ «դուր չի եկել» մածուկը, քանի որ, ըստ իրենց,շատերն են գնում, և ես միակ բողոքողն էի:  Վաճառողը նույնիսկ ասաց, որ մի հոգի օրական 3-4 հատ գնում է նույն տոմատից: Մտածեցի՝ երևի այդ խեղճ գնորդի տանը միայն տոմատ են ուտում, այն էլ՝ փչացած:

Քանի որ զուտ երևույթից շատ վրդովված էի, աղմուկ չլինելու համար այն ետ վերցրեցին, սակայն գումարս չվերադարձրին, ասելով, որ պետք է դրա փոխարեն մեկ այլ բան վերցնեմ, այն դեպքում՝ երբ ինձ կտրոն չէին տրամադրել: Մենեջերն ասաց, որ կտրոն տրամադրում են, ուղղակի մենք՝ հաճախորդներս չենք սպասում այն վերցնել: Ստիպված 1300դրամանոց ոսպ գնեցի (դե իհարկե՝ կտրոն չտրամադրեցին), որը միշտ մեկ այլ խանութից գնում եմ  990 դրամով:

Խանութի մենեջերն էլ զարմացած հարցրեց, թե ինչու եմ գնում այս ընկերության արտադրության տոմատի մածուկը, և մտերմիկ տոնով խորհուրդ տվեց, թե որ ընկերության արտադրանքը գնեմ:

Ես խնդրեցի, որ վաճառքից հանեն այդ անորակ ապրանքը, որին պատասխանեցին, որ չեն հանի միայն այն բանի համար, որ դա ինձ ուղղակի դուր չի եկել, այն դեպքում, երբ իրենց հետ միասին նայեցինք և տեսանք, որ բոլոր տարաների մեջ առկա է սպիտակ նստվածքը, որը խոսում է ապրանքի անորակության, էլ չեմ ասում առողջության համար վտանգավորության մասին:

Համոզված եմ, որ ապրանքը շարունակվում է վաճառվել, և ոչ միայն իմ այցելած, այլ նաև մի շարք այլ խանութներում:

Մնում է ասել՝ Բարի Ամանոր թթված, բայց էժան տոմատով պատրաստված տոլմայով սեղանի շուրջ:

Թագուհի Հակոբյան

Այսօր այն վերադարձրեցի խանութին: Խանութի մենեջերն ու աշխատողները շատ զարմացան, որ ինձ «դուր չի եկել» մածուկը, քանի որ, ըստ իրենց,շատերն են գնում, և ես միակ բողոքողն էի:  Վաճառողը նույնիսկ ասաց, որ մի հոգի օրական 3-4 հատ գնում է նույն տոմատից: Մտածեցի՝ երևի այդխեղճ գնորդի տանը միայն տոմատ են ուտում, այն էլ՝ փչացած:
Քանի որ զուտ երևույթից շատ վրդովված էի, աղմուկ չլինելու համար այն ետ վերցրեցին, սակայն գումարս չվերադարձրին, ասելով, որ պետք է դրափոխարեն մեկ այլ բան վերցնեմ, այն դեպքում՝ երբ ինձ կտրոն չէին տրամադրել: Մենեջերն ասաց, որ կտրոն տրամադրում են, ուղղակի մենք՝հաճախորդներս չենք սպասում այն վերցնել: Ստիպված 1300դրամանոց ոսպ գնեցի (դե իհարկե՝ կտրոն չտրամադրեցին), որը միշտ մեկ այլ խանութիցգնում եմ 990 դրամով:
Խանութի մենեջերն էլ զարմացած հարցրեց, թե ինչու եմ գնում այս ընկերության արտադրության տոմատի մածուկը, և մտերմիկ տոնով խորհուրդ տվեց, թե որ ընկերության արտադրանքը գնեմ:
Ես խնդրեցի, որ վաճառքից հանեն այդ անորակ ապրանքը, որին պատասխանեցին, որ չեն հանի միայն այն բանի համար, որ դա ինձ ուղղակի դուր չիեկել, այն դեպքում, երբ իրենց հետ միասին նայեցինք և տեսանք, որ բոլոր տարաների մեջ առկա է սպիտակ նստվածքը, որը խոսում է ապրանքիանորակության, էլ չեմ ասում առողջության համար վտանգավորության մասին:
Համոզված եմ, որ ապրանքը շարունակվում է վաճառվել, և ոչ միայն իմ այցելած, այլ նաև մի շարք այլ խանութներում:
Մնում է ասել՝ Բարի Ամանոր թթված, բայց էժան տոմատով պատրաստված տոլմայով սեղանի շուրջ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին