Ի հիշատակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: Լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր հուշերում Մհեր Սահակյանը կմնա որպես վառ ու դրական կերպար: «Լինելով ազգային, հայրենասեր ու պատվախնդիր անձնավորություն, Մհեր Սահակյանը, թեև անժամանակ հեռացավ, բայց իր հետևից թողնում է հայրենապաշտության հսկայական ժառանգություն, և որ ամենակարևորն է՝ հայ ընտանիքի լուսավոր կերպար, որը 4 զավակ է պարգևել մեր ազգին: Ցավալի է, որ նա չի տեսնելու զավակների մեծանալը»,- նշեց պատգամավորը: |
«Ցավալի է, որ չի տեսնելու 4 որդիների մեծանալը». Արծվիկ Մինասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet