▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղանիսի գյուղապետը՝ 2 ժամ շարունակ գյուղի գնդակոծման և գնդակը 2-ամյա երեխայի օրորոցին դիպչելու մասին

«Այո, Բաղանիսը երեկ երեկոյան՝ ժամը 21:00-ից 23:30-ը տարբեր տեսակի զինատեսակներից  գնդակոծվել է: Բարեբախտաբար էական վնասներ չունենք, իսկ այս պահին իրավիճակը հանգիստ է»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

Վերջինս անդրադարձավ նաև այն հրապարակմանը, թե հակառակորդի գնդակը եկել ու երկու տարեկան երեխայի օրորոցին է կպել, և երեխան միայն հրաշքով է փրկվել.

«Պետք է ցավով նշեմ, որ սահմանային այս լարված իրավիճակն ավելի է բարդանում նման ապատեղեկատվությունների տարածումով, պաշտոնապես հայտարարում եմ՝լուրը սուտ է, չի համապատասխանում իրականությանը»:

Տավուշ գյուղի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում նույնիսկ կրակոցների ձայներ չեն լսվել, ամեն ինչ հանգիստ է:

Ոսկեպար գյուղի գյուղապետ Երվանդ Եգանյանի հետ  ևս կապ հաստատեցինք, ով նշեց, որ Ոսկեպարում  ամեն բան հանգիստ է, և որևէ կրակոց չի հնչել:

Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին