▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաթև Սարգսյանը` մարմինը ցուցադրելու և դրանով ինքնահաստատվելու մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ համացանցում հայտնվեց հերթական շոուբիզնեսյան բացասական հրապարակումը, որն այս անգամ կրկին վերաբերում էր դերասանուհի Տաթև Սարգսյանին«Երբ մարդը ցուցադրելու ուրիշ բան չի ունենում, վերջին հույսը մարմինն է» վերնագիրը կրող հրապարակման հեղինակը նշում էր, որ դերասանուհու Instagram-ի լուսանկարներից պարզ է դառնում, որ նա ուրիշ ոչինչ չունի ցուցադրելու, բացի մարմնից: Տվյալ հրապարակման հեղինակի կարծիքով` Տաթևը նման կերպ փորձում է սեփական անձի դեմ քննադատությունների հաշվին ինքնահաստատվել:

Տվյալ հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

«Վերջին շրջանում նման վերնագրերով բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց ես անդրադարձել եմ: Իմ մտերիմներից, ընկերներից և գործընկերներից շատ եմ լսել, որ ընդհանրապես կարիք չկա այդ ամենը վերլուծել, փորձել հասկանալ, թե ինչու են մարդիկ փորձում նման կերպ գումար աշխատել: Ես որոշել եմ այլևս նման հրապարակումներին չանդրադառնալ և չմեկնաբանել դրանք»:

Մեր այն հարցին` արդյո՞ք իր կարծիքով վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվող նմանատիպ բոլոր հրապարակումները պատվիրված են ինչ-որ անձի կողմից, Տաթևը նշեց.

«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ ուղեղս ծանրաբեռնել: Երբևէ չի կարող լինել այնպես, որ իմ տրամադրությունը կամ հոգեվիճակը, աշխատասիրությունը կամ այլ բաներ փոխվեն նմանատիպ նյութերի պատճառով»:

Զրույցի վերջում դերասանուհին անդրադարձավ համացանցի և հայտնի մարդկանց շնորհիվ ինքնահաստատվող և բացասական հրապարակումներ անող անձանց:

«Ես ուղղակի մաղթում եմ ներքին ներդաշնակություն և խաղաղություն բոլոր նրանց, ովքեր, ինչ-որ մեկի անուն-ազգանունը շեշտելով, փորձում են գտնել իրենց լիցքաթափվելու կամ գումար աշխատելու միջոցը: Մաղթում եմ նրանց խաղաղություն»,- իր խոսքում նշեց դերասանուհի Տաթև Սարգսյանը: 

Կարդացեք նաև` Ուղղակի աննորմալություն կլիներ իմ կողմից. Տաթև Սարգսյանը հակադարձում է իրեն քննադատողներին

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին