▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց ինչ- որ մեկը պետք է հրաժարական տա. գուշակեք` ո՞վ...

Ըստ ԱՎԾ-ի 2014թ 2013-ի համեմատ տնտեսական աճը 1.8% է։ Ոչ թե 7, ոչ թե 3.5, այլ 1.8։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Իմ տվյալներով 1993թ սա երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 21 տարիներին։ Ավելի վատ միայն 2009-ի հունվարին էր՝ -0.7%։ Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը։ Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր։ 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց -14.1% (ըստ վարչապետի - 18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%։ Հիմա ինչ եմ ասում։ Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ- որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք ո՞վ։

Հրանտ Բագրատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին