▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմասերն ի՞նչ է անում ԱԺ-ում.«Ժողովուրդ»

ԲՀԿ խմբակցությունը մեր խորհրդարանում ամենաէկզոտիկն է: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է չնեղացնել ոչ միայն մտերիմներին եւ իրենով հրապուրվածներին, այլեւ նրանց, ովքեր մոտ են սպորտին եւ իր թիմն են ներկայացնում: Հենց այս տրամաբանությամբ է Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը հայտնվել խորհրդարանական խմբակցությունում: Իհարկե, գյուղապետի տեղակալ չէ եւ ոչ էլ սկսնակ մեղվապահ, իր շատ ջահել հասակում էլ հասցրել է «առաջ գնալ»: Երեւի դարձյալ Գագիկ Ծառուկյանն է օգնել:

Երեւի հենց իրեն օգնողներն էլ հուշել են, որ պետք է բազմակողմանի զարգացած լինել, այդ պատճառով էլ տասնվեց տարեկան հասակում նա ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, անմիջապես ընդունվել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզամանկավարժական ֆակուլտետ: Ավարտել է քսան տարեկան հասակում, մեկ տարի ծառայել բանակում, ապա վերադարձել ու անցել մարզչի պարտականությունների կատարմանը: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հենց այնպես չի սկսել հովանավորել փարպեցի պատանուն: Բազմասերը 1992 թվականից եղել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, դարձել է հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ առաջնությունների մասնակից, մրցանակակիր:

2012թ. մայիսի 6-ին Բազմասեր Առաքելյանը ԲՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել: Ի՞նչ է անում նա խորհրդարանում, օրենսդրական ի՞նչ գործունեություն է ծավալել: Ըստ էության, գրեթե ոչ մի: Մինչդեռ լինելով մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի անդամ՝ գոնե կարող էր մարզաշխարհի խնդիրները բարձրաձայնել, օգտագործելով պատգամավորական մանդատը՝ աջակցել մեր սպորտին, մարզիչներին, լինելով ՀԱՕԿ խորհրդի անդամ՝ զբաղվել մայրաքաղաքից դուրս գտնվող մարզական կառույցների թշվառ վիճակով: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ այնուհանդերձ օրենսդրական մի նախաձեռնությամբ Բազմասերը հանդես է եկել, բայց մեկ տարի առաջ հրապարակ հանված այդ նախաձեռնության ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց...

Եվ վերջում ուշագրավ մի հանգամանք՝ ըստ շրջանառվող տեղեկությունների` 2012 թվականին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն Արագածոտնի մարզում աշխատանքներ էր տանում ՀՀԿ-ի համար, ինչի պատճառով էլ լուրջ տարաձայնություններ էին առաջացել մարզպետ Սարգիս Սահակյանի ու պատգամավորի միջեւ, որովհետեւ մարզպետը խանդի զգացումներ էր ունեցել: 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին