Մամուլում արդեն գրվել է, որ մարտի 13-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում ԲԴԽ անդամ կընտրեն: Ուշագրավ է, որ դեռևս պտտվում է երկու հավանական թեկնածուի անուն` Ստեփան Միքայելյան և Սուրեն Անտոնյան: Ստեփան Միքայելյանը հայտնի է իր էքսցենտրիկ կատակներով, իր ուսանողներին անպայման ամուսնացած տեսնելու ցանկությամբ և հաճախ է դասերը թողնում ու ավելի կարևոր կյանքի դասի` «Բարի բախտ»-ի մասին խրատներ տալիս ուսանողներին: Հատկանշական է, որ նա իր այդ բնավորությունը ցուցաբերում է նաև դատավորների չամուսնացած օգնականների և ԲԴԽ չամուսնացած աշխատակազմի հանդեպ:

Դատական համակարգում շատերը կատակում են, որ Ստեփան Միքայելանը, երբ դարձավ ԲԴԽ անդամ առաջինը ԲԴԽ դեռևս ամուրի անդամ Գրիգոր Բեքմեզյանին ամուսնացնելն է... Մեր ունեցած տեղեկություններով դատավորներից շատերը հակված չեն Ստեփան Միքայելյանին և Սուրեն Անտոնյանին տեսնել ԲԴԽ անդամ: Երեկվանից փաստաբանական և երիտասարդ դատավորների շրջանում սկսել է շրջանառվել նոր թեկնածուի անուն` Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի անունը: Նա կարծես թե ընդունելի թեկնածու է նաև ԲԴԽ-ի համար: Ստեփան Միքայելյանը և Սուրեն Անտոնյանը նույնպես դրական են վերաբվերում Գոռ Հակոբյանին:
Մեզ հասած տեղեկություններով Ստեփան Միքայելյանը նույնիսկ իր բնավորության համաձայն ասել է, որ կուզեր հետագայում Գոռ Հակոբյանի հետ գիրք գրել. «ԲԴԽ անդամ դառնալու ճանապարհին» վերնագրով: Իհարկե հայտնի չէ, թե այդ գրքի քանի տոկոսը կկազմեր չամուսնացած դատավորներին մեծավարի խորհուրդներ տալը, բայց Միքայելյանի տրամադրվածությունից կարելի է ենթադրել, որ չի թերագնահատում Գոռ Հակոբյանի շանսերը:
Լուսանկարում՝ ձախից՝ Ստեփան Միքայելյան, աջից՝ Գոռ Հակոբյան


