▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝  հուլիսի 9-ին, որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը մերժել։

Այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք՝ Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ։ Ինքը՝ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին