▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիայում ձերբակալված հայ աշակերտուհին ցնցված է

 

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Սեն Ժոս տեն-Նոդե շրջանի լիցեյի հայ ուսանողուհին՝ Սյուզաննան, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր երկրում անօրինական բնակվելու համար, այս շաբաթ ազատ արձակվելու հետո բոլորին կոչ է արել աջակցել անօրինական կերպով բնակվող աշակերտներին, որոնց պահում են արտագաղթողների համար նախատեսված փակ կենտրոններում:
Ըստ բելգիական «Le Vif» ամսագրի, 18-ամյա աղջիկը, ով ընտանիքի հետ Հայաստանից Բելգիա է տեղափոխվել 3 տարեկանում եւ մինչեւ հիմա բնակվում է այդ երկրում, ցնցվել է ապօրինի ներգաղթյալների պայմաններից: «Դա նման է բանտի: Բայց մենք հանցագործ չենք»,- ընդգծել է աղջիկը:
«Կարծում եմ՝ չպետք է նման վայր լինի փաստաթուղթ չունեցող մարդկանց համար: Մեր ննջարանում 13 կին կար, իսկ տեղերը 18-ն էին: Այնտեղ նաեւ տարեղ ու հիվանդ կանայք կային, հղի կանայք, իսկ գինեկոլոգ չկար: 18 տարեկան աշակերտուհի կար, ով 18 տարեկան էր, ինչպես ես: Այդ աղջիկը 3 ամիս այնտեղ էր: Նա զանգահարեց իր դպրոց, բայց աջակցություն չստացավ: Եթե ես 13 օր անց դուրս եկա այնտեղից, ապա միայն այն պատճառով, որ բոլորը մեկտեղվեցին ինձ օգնելու համար, եւ ես շնորհակալ եմ նրանց: Բայց մի փակեք աչքերը նրանց հանդեպ, ովքեր իմ իրավիճակում եմ»,- ասված է Սյուզաննայի կոչում:
Բելգիական «RTL» կայքի հաղորդմամբ, չնայած ազատ արձակվելուն, հայուհին կարող է ստիպված լինել հեռանալ Բելգիայի տարածքից, բայց նա չգիտի, թե որն է իր բնակության երկիրը, որովհետեւ այնտեղից հեռացել է երեք տարեկանում:
Ըստ «Le Vif»-ի, երկրում աղջկա կեցությունն օրինականացնելու պահանջով ստորագրահավաքին արդեն ավելի քան 1.300 մարդ է միացել: «Կրթություն առանց սահմանների» ցանցի անդամ Վալենտինա Ռենյեն հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն քննադատել է Բելգիային՝ փակ կենտրոններում անչափահասներին պահելու համար:

Բելգիական «Le Vif» ամսագրի փոխանցմամբ`Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Սեն Ժոս տեն-Նոդե շրջանի լիցեյի հայ ուսանողուհին՝ Սյուզաննան, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել էր երկրում անօրինական բնակվելու համար, այս շաբաթ ազատ արձակվելու հետո բոլորին կոչ է արել աջակցել անօրինական կերպով բնակվող աշակերտներին, որոնց պահում են արտագաղթողների համար նախատեսված փակ կենտրոններում:
«Կարծում եմ՝ չպետք է նման վայր լինի փաստաթուղթ չունեցող մարդկանց համար: Մեր ննջարանում 13 կին կար, իսկ տեղերը 18-ն էին: Այնտեղ նաեւ տարեց ու հիվանդ կանայք կային, հղի կանայք, իսկ գինեկոլոգ չկար: 18 տարեկան աշակերտուհի կար, ով 18 տարեկան էր, ինչպես ես: Այդ աղջիկը 3 ամիս այնտեղ էր: Նա զանգահարեց իր դպրոց, բայց աջակցություն չստացավ: Եթե ես 13 օր անց դուրս եկա այնտեղից, ապա միայն այն պատճառով, որ բոլորը մեկտեղվեցին ինձ օգնելու համար, եւ ես շնորհակալ եմ նրանց: Բայց մի փակեք աչքերը նրանց հանդեպ, ովքեր իմ իրավիճակում եմ»,- ասված է Սյուզաննայի կոչում:

 18-ամյա աղջիկը, ով ընտանիքի հետ Հայաստանից Բելգիա է տեղափոխվել 3 տարեկանում եւ մինչեւ հիմա բնակվում է այդ երկրում, ցնցվել է ապօրինի ներգաղթյալների պայմաններից: «Դա նման է բանտի: Բայց մենք հանցագործ չենք»,- ընդգծել է աղջիկը:
Բելգիական «RTL» կայքի հաղորդմամբ, չնայած ազատ արձակվելուն, հայուհին կարող է ստիպված լինել հեռանալ Բելգիայի տարածքից, բայց նա չգիտի, թե որն է իր բնակության երկիրը, որովհետեւ այնտեղից հեռացել է երեք տարեկանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին