▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան

Սամվել Կարապետյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվեց, այն բաղկացած է 135 հատորից: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը․

«Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում»,- մանրամասնել է նա։

«Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից: Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու․․․ Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նաև գրել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին