▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերդի փրկարարները ստացան հակառակորդի ԱԹՍ–ի խոցած նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել և գրառում արել։

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար»,– գրել է նա։

.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին