▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկել չորս հայտնի քրեական հեղինակությունների. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Երեկ երեկոյան ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի գողականներ, որոնց անձնագրային անունները ճշտել չստացվեց, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով. Մանետի տղա Սամո, Գոնչո, օրենքով գող Խոյի տղա գող Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո:

Վերջին օրերին այս հեղինակությունների շրջանում ռեյդեր եւ խուզարկություններ են արվել: Նրանցից ոմանք հեռացել են հանրապետությունից, իսկ մնացողներին՝ «պրոֆիլակտիկ» նկատառումներով, տարել են ոստիկանություն:

Երեկ լուրեր էին պտտվում նաեւ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է հայտնի Վստրեչի Ապերին, բայց լուրը ճշտել չհաջողվեց»

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին