▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան Հանրապետության հրապարակից ձերբակալվել եւ Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանը։

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունից տեղեկացնում են, որ նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին