▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել «Ադեկվադ» կուսակցության մի շարք անդամներ և համախոհներ

«Ադեկվադ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

/filemanager/uploads/2020/06/week-2/Adekvat.png

«Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի), ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։ Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների՝ օրենք կիրառելու, հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու բոլոր «ջանքերը» ուղղված են միմիայն նրանց ընդդիմախոսներին լռեցնելուն։ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որի դեմ միանձնյա դուրս եկավ Ռուբեն Մելիքյանը, միտված է վերոնշյալը հաստատելուն։

Ի դեպ, Ռուբեն Մելիքյանն այս պահին արդեն ազատության մեջ է, և քիչ անց մոտենալու է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք՝ իրավապաշտպան գործառույթներ իրականացնելու նպատակով»։

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին