▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել «Կացինը», «Կաղինը», «Պնդուկը», «Քյարթուն», «Թզբեխը», «Դուշեշը», «Իքիբիրը»․․․

Այսօր՝ ապրիլի 19-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երեւանում իրականացրել են «Քրեական պատմություններով ապագա չես ունենա» օպերացիան:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթին հարող 50-ից ավել քրեական հեղինակություններ:

Մեծ մասն ունեն մականուններ, այդ թվում՝ «Կացին», «Կաղին», «Պնդուկ», «Քյարթու», «Թզբեխ», «Դուշեշ», «Իքիբիր» եւ այլն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկվել նաեւ մեծ թվով քրեական հեղինակություններ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին