▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

BetConstruct-ը ճանաչվել է տարվա «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար»

Ապրիլի 14-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Բուքմեյքերների վարկանիշ հեղինակավոր հարթակի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում ներկայացվել են աշխարհռչակ ընկերություններ մի շարք անվանակարգերում:


Բուքմեյքերների վարկանիշ մրցանակաբաշխությունը մեծամասշտաբ իրադարձություն է խաղային ոլորտում: Մասնակից ընկերությունները ներկայացնում են արդյունավետ բիզնես մոդելները, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը:
BetConstruct ընկերությունը ներկայացվել է «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար» անվանակարգում և հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց մրցանակն ուղարկել Հայաստան՝ BetConstruct ընկերություն:
BetConstruct ընկերությունը շարունակում է հանդես գալ տարբեր ծրագրային ինովացիոն լուծումներով, որոնք խթան են հանդիսանում ինչպես ոլորտում կայացած ընկերությունների, այնպես էլ՝ սկսնակների համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին