Երեկ՝ ուշ երեկոյան, Էդուարդ Շարմազանովը փորձեց, կրկնվեմ՝ միայն փորձեց, կարծիք արտահայտել, քանի որ դա քաղաքական գործչի, մամուլի խոսնակի կամ, առավել ևս, խորհրդարանի փոխնախագահին ոչ հարիր մտքերի շարադրանք էր:
Ակնհայտ է, որ ԲՀԿ 7-րդ համագումարն իրենից հասարակական սպասվածից մեծ ռեզոնանս է ստացել, որը միանշանակ չի կարող չանհանգստացնել իշխանական ուժերին: Խոսքերիս վառ ապացույցին կրկին ականատեսը եղանք երեկ երեկոյան՝ հհկական բարձրաստիճան անձի շուրթերից: Այն, որ Է. Շարմազանովը ԲՀԿ գործունեությանն աչալուրջ հեևող պերսոնաներից է, դա ակնհայտ է, բայց որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վճռականությունն ու հասարակության աջակցությունն այս կարգի տարակուսանք, բառերի, մտքերի և գործողությունների կոլապս կառաջացնի ՀՀԿ մամուլի խոսնակի մոտ, թերևս սպասվածից մեծ անակնկալ էր, քանզի կուսակցության կարծիքն ու խոսքը հնչեցնող և մեկնաբանող անձը պետք է տիրապետի քաղաքական էթիկայի կանոններին և ամենակարևերը չփորձի անհարգալից մտքեր արտահայտի ժողովրդի լայն զանգվածների դիրքորոշման ու համոզմունքների հանդեպ:
ԲՀԿ Քաղաքական Խորհրդի անդամ Հրաչյա Բասմաջյան
ԲՀԿ 7-րդ համագումարը չէր կարող չանհանգստացնել իշխանական ուժերին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet