Արդեն տեղեկացրել ենք, որ մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը, ապա խուզարկել այն՝ առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու:
galatv.am-ն էլ հաղորդում է, որ ըստ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ Մասիվի գրասենյակի ղեկավարին տարել են ոստիկանության բաժին. «Մասիվի տարածքային գրասենյակի պատասխանատու Արթուր Մանուկյանին տարել են քաղմաս, պատգամավորները չեն կարողանում մտնել ոստիկանության շենք, որ հասկանան, ինչ է կատարվում:
Ահազանգեր ունենք Արաբկիրից, Մարալիկից, Ապարանից, Թալինից, Շենգավիթից, ամեն քսան րոպեն մեկ ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանությունը համապատասխան գործողություն է իրականացնում ակտիվիստների ու կուսակցության անդամների նկատմամբ: Ճիշտ է բոլոր ահազանգերի հետքերով մեր խմբերը գնում են, բայց չեն հասցնում»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: