▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն այսօր հիշեցրեց իր մասին

ԲՀԿ-ն այսօր դուրս էր եկել ծանր նիրհից, քաղաքա-գաղափարական եւ տեղական ինքնակառավարման կոմպոնենտներով փորձում էր ասել` ա, չեմ քնում է, ասա է` ասա:
-Ավագը բռնեց, Պավլեն արտասանեց, հետո՞:
-Հետո կատուն թստացրե~ց:
Պահո~, շեղվել ենք:
Եւ ուրեմն` սիրելիներ, այսօր լայն հանությանը ներկայացած ԲՀԿ իսթեբլիշմենտը` փարոն Օսկանյանի եւ երիտփեսա Գուլոյանի դեմքով եկան ասելու:
Համարյա ոչինչ: Բայց ցուցանեցին, որ ԲՀԿ-ն կա եւ ունի` կարծիք:
Գուլոյանն իբր հասկացրեց, որ, ի տարբերություն ճակատագրված Սամվել Բալասանյանի, ինքը ենթարկվում է կուս «ուստավին»:
Բայց դե ում հասկանալի չէ, թե «տակից» ինչ է անելու երիտասարդը եւ` ումով:
Ինչ վերաբերում Օսկանյանին, ապա նա նույնիսկ չասաց, որ իր ընտրելիք «վոյեվե» մեկը Սերժ Սարգսյանը չէ:
Դե ես էլ իրավունք ունեմ մտածելու չէ՞, որ նա նույնպես, ինչպես Բալասանյանը, Քուշկյանը, Գուլոյանը, ԲՀԿ հսկա բանակը, ընտրելու է Սերժ Ազատիչ «նախագահ ջանին»:
Մի խոսքով, նույնիսկ ԲՀԿ արմատական թեւն` ի դեմս քվեարկությամբ ազատ թողնված Օսկանյանի չասաց, որ բոյկոտելու է ընտրությունները: 
Ինչն արդեն հետաքրքիր է:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու մեկ էլ ու այսպես «տոտալ» արթնացավ ԲՀԿ-ն:
Շատ պարզ. ասվել է` շարժվեք, երեւացեք. կոալիցիա մտնելու-բանի խնդիր կա:
Հո չեք կազմաքանդվելու ՀԱԿ-ի... լման:
Կամ էլ` կուսակցությունը տաք «ուրիշի»:

 

Կարմեն Դավթյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին