▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանը բերման է ենթարկվել

Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել: Այս մասին, այսօր Ազատության հրապարակում լրագրողներին հայտնեց ԲՀԿ-ական պտգամավոր Իվետա Տոնոյանը:

«Իհարկե նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի, բայց մեր իրավապահ մարմինները դադարել են արդեն առաջնորդվել խելամտության կանխավարկածով:

Երեկ եւս Գագիկ Ծառուկյանի կալանավորումն իրականացվել է  օրենքի շրջանցմամբ, որովհետեւ առանձին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց պետք է իրականացվեր: Առանց այդ գործընթացի, պարոն Ծառուկյանը 11 ժամ պահվել է ԱԱԾ-ում, մինչեւ ՀՔԾ քննիչները կարողացել են գործը կարել»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին