▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիզնեսին աջակցելու համար մոտ 25 մլրդ դրամի փաթեթ կգործարկենք․ Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական իրավիճակին, ներկայացրեց հետճգնաժամային գործողությունների փաթեթը՝ բիզնեսի, սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ։

«Մեր որոշումը միանշանակ է՝ մեր առաջ խնդիր չենք դրել վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ այն լավն էր, այլ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս։ Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա ու լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը։ Հասկանալի է, որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ ևս ի հայտ բերելու է ու պետք է առերեսվենք, համարժեք քայլեր ձեռնարկենք դրանց կապակցությամբ, կարևոր է, որ դրանք լինեն արդար, արդյունավետ, հասցեական։ Մոտավորպես 25 մլրդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության, և երրորդ՝ մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին