«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ 2011թ․ ծնված Աննա Մելիքջանյանը օգնության կարիք ունի: Երեխայի մոտ ախտորոշված է ողնաշարի սկոլիոզ, ողերի և կողերի զարգացման բնածին անոմալիա: Երեխայի հիվանդությունը սպառնում է ազդեցություն ունենալ նրա ողնուղեղի վրա, ինչը վտանգի տակ կդնի փոքրիկի կյանքը: Երեխային ցուցված է վիրահատություն արտերկրում, քանի որ Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ընդ որում, բժիշկներն Աննայի ծնողների հետ զրույցում նշել են, որ երեխայի վիրահատությունը պետք է արվի անհապաղ, քանի որ սպառնալիքըն օրեցօր ահագնանում է, և մեծ է հավանականությունը, որ գլուխ կբարձրացնի մոտակա ամսվա ընթացքում:
Գերմանիայում վիրահատության արժեքն է 40000 Եվրո: Այդ գումարի հայթայթման հարցում Աննայի ծնողներն ապավինում են բոլոր բարի մարդկանց օգնությանը:
Փոքրիկ Աննային օգնություն ցուցաբերելու նպատակով «Ամերիաբանկ»-ում Լիանա Աշոտի Մելիքջանյանի անունով բացված է հաշվեհամար՝ 1570016083200200:
Ծնողները պատրաստ են տրամադրել փոքրիկի հիվանդության և բուժման ծախսերի հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37498 705-508:
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնություն
Կոնտակտային անձ՝ Սարգիս Հովնանյան