Առանց երկար հերթերի ու ժամանակի կորստի. առողջապահության ոլորտում ներդրվել է առցանց հերթագրման գործիք։ Քաղաքացիները պետպատվերով զննության և բուժման համար պարզապես պետք է այցելեն Armed.am կայք, ընտրեն բուժհաստատությունն ու այցի օրը։

Էլեկտրոնային հերթագրման այս հնարավորությունը «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում է հասանելի դարձել։ «Արմեդ» հարթակում կա նաեւ ամբողջական տեղեկատվություն բուժհիմնարկների ֆինանսավորման ու ազատ մահճակալների քանակի մասին։


