▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան 1-ին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Թուրքական «Milli Birlik Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում: 2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների ավելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից հետո այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նույն հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում չի աշխատում և չի սովորում կին բնակչության 46 տոկոսը: OECD-ն անդրադարձել է նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների: Օրինակ՝ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց: Իսկ տարեցների շրջանում միայն 68 տոկոսն է հաստատել, որ ունի այնպիսի հարազատներ կամ ընկերներ, որոնց կարող է վստահել: Վերոնշյալ զեկույցից նաև պարզ է դարձել, որ Թուրքիայում յուրաքանչյուր 6 մարդուց 1-ն աղքատ է:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին