▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնակիչները կրակոցի ձայներ են լսել. հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Արդեն հայտնել ենք , որ երեկ, նախնական տեղեկություններով, ինքնասպանության հերթական դեպքն էր գրանցվել: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է 52-ամյա Սպարտակ Վարդանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ որսորդական հրացան: Նախնական տվյալներով վերջինս ինքնասպան է եղել:

Armlur.am-ը գրում է, որ զրուցել է  Նոր Կյանք համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյանի հետ: Նա  նշել է, որ դեպքից հետո գյուղում լուրեր են շրջանառվել, թե կատարվածը միանշանակ ինքնասպանություն է, քանի որ մարդիկ լսել են կրակոցի ձայները, իսկ տանը եղել է միայն Ս. Վարդանյանը:

Համայնքապետը հայտնել է, որ տան տանիքից գյուղացիները կրակոցի երկու ձայն են լսել, որոնցից մեկը տանը կից հողատարածքի ուղղությամբ: «Մի քանի տարի է՝ շատ է խմիչք օգտագործում: Վերջին տարիներին արտագնա աշխատանքի է գնում, վերջերս էր վերադարձել: Ասում են՝ կնոջ հետ է վիճել, կինն ու երեխան տնից գնացել են: Դե, հետո էլ էս դեպքն է տեղի ունեցել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին