▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր ներգաղթող հայերը կապույտ, սև, դեղին, կանաչ ակնոց են կրում

 

Երկու խօսք պետական տուներու մասին։
Պետական տունն ճիշտ է աստիճան չունի իր մէջ, պատուհանի ապակիներու տեղ թուղթ, տախտակ, մեշոկ են զարկած, հորդաններէն ջուրն հոսելու փոխարեն պատի վրայէն վար կթափվի, սանդուխքներու տակ և բոլոր չերևացող տեղվանքն մարդկային բարձրաքանդակ կղկղանքներ կբարձրանան, բայց ատոր փոխարէն պետական տանն ապրողն սրտաբաց և հյուրասէր կըլլա․ իր դուռն բոլորի առջև «բաց» է․․․ դուռ չունենալու պատճառով։ Այս է կարևորը։ Եթէ ոչ, պատուհանի մեշոկն, տախտակն ու թուղթը առանձնապէս չեն խանգարեր շէնքն բարեկարգ երևնալու։ Բոլոր ներգաղթող հայեր կապույտ, սև, դեղին, կանաչ ակնոցներ կդնեն աչքերին և սակայն, շատ պարկեշտ արտաքին ունեն։ Սանդուխքներու տակի և միջանցքներու մէկ քանի բարձրաքանդակները Լնինի և Ստալինի անհամար արձաններու կողքին աննկատ կմնան հարկավ, իսկ տանիքէն հոսողը մաքուր անձրևաջուր է, խոմ մէզ չէ՞, որ արատավորէ սոցիալիստական տան պատիվը։
Այս տուներով ոչ միայն կարելի է Ամերիկային «հասնել», այլև «անցնել»․․․

Երկու խօսք պետական տուներու մասին։Պետական տունն ճիշտ է աստիճան չունի իր մէջ, պատուհանի ապակիներու տեղ թուղթ, տախտակ, մեշոկ են զարկած, հորդաններէն ջուրն հոսելու փոխարեն պատի վրայէն վար կթափվի, սանդուխքներու տակ և բոլոր չերևացող տեղվանքն մարդկային բարձրաքանդակ կղկղանքներ կբարձրանան, բայց ատոր փոխարէն պետական տանն ապրողն սրտաբաց և հյուրասէր կըլլա․ իր դուռն բոլորի առջև «բաց» է․․․ դուռ չունենալու պատճառով։ Այս է կարևորը։ Եթէ ոչ, պատուհանի մեշոկն, տախտակն ու թուղթը առանձնապէս չեն խանգարեր շէնքն բարեկարգ երևնալու։ Բոլոր ներգաղթող հայեր կապույտ, սև, դեղին, կանաչ ակնոցներ կդնեն աչքերին և սակայն, շատ պարկեշտ արտաքին ունեն։ Սանդուխքներու տակի և միջանցքներու մէկ քանի բարձրաքանդակները Լնինի և Ստալինի անհամար արձաններու կողքին աննկատ կմնան հարկավ, իսկ տանիքէն հոսողը մաքուր անձրևաջուր է, խոմ մէզ չէ՞, որ արատավորէ սոցիալիստական տան պատիվը։Այս տուներով ոչ միայն կարելի է Ամերիկային «հասնել», այլև «անցնել»․․․

 

Լեռ Կամսար․ 1947թ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին