Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
Երկու օր առաջ՝ մայիսի 13-ին հրապարակված միջանկյալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ը Երևան կատարած այցի արդյունքները, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, արձանագրել է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։
Ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն նկատի ունի այն հանգամանքը, որ Հայ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ (1-նարդեն կարգալույծ) և մի շարք քահանաներ դրժել են իրենց ուխտը և ուղիղ աջակցություն են հայտնել քպ-ի պարագլխին։ Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը, Աստծու արքայության քարոզը թողած, ակտիվորեն լծվել են «ալիևի խաղաղության» քարոզին։
Կարճ ասած՝ ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու քպ-ի վարքագիծը հետայսու դատապարտել ավելի հասցեականորեն։


