Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում է քարոզարշավը։ Սահմանապահ այս մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ պաշտպանելով հայրենի սահմանը՝ կարող է նաև ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ու ապագան, Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Մեր առաջնային նպատակը հենց այդ վստահության, անվտանգության և զարգացման պայմանների ստեղծումն է։
Ժողովրդին պետք է հույս տալ, կայունություն և առաջ շարժվելու իրական հնարավորություններ ստեղծել։ Երևանից մինչև ամենահեռավոր սահմանամերձ համայնք՝ մարդիկ պետք է զգան դրական փոփոխություններն ու պետության հոգատար վերաբերմունքը»,-գրել է Ծառուկյանը։


