▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. սարսափելի մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։

Պարզվում է` ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։

Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը` նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Լրատվամիջոցի հետ զրույցում ուսուցչուհին սարսափելի մանրամասներ է պատմել ընտանիքի մասին։ Պարզվում է` ընտանիքի հայրը` Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։

«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմել է ուսուցչուհին։

Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի է դարձել, մայրը պնդել է, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին