▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020-ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր, ուրեմն՝ նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վերնախավի դավաճանության օր:

Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանցիները մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին: Այնպես, ինչպես իրենք են ցանկանում մեզ մոռացության տալ մայիսի 8-ի Շուշիի հաղթանակի օրը:

Իսկ մինչ այդ, բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար: Հայ ժողովուրդը պետք է փաստերով ճանաչի ու իմանա նիկոլիզմի ակունքների և նրանց համար իշխանությունը զավթելու նպատակների մասին ողջ ճշմարտությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին