▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը հավասար են օրենքի առաջ. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին ԱԱԾ տեսանյութով է կիսվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ԱԱԾ-ի տարածած տեսանյութով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին եւ գրել․

«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի:

Բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին