▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորից պահանջում ենք, բայց թույլ երաժշտություն, թույլ գիրք ենք գրում ու պնդաճակատի նման առաջ տանում

«Մշակույթի նախարարությունում  պետք է արվեստը ճանաչողներն աշխատեն: Նրանք մարդիկ են, ովքեր ճիշտ խորհուրդներ կարող են տալ, այլապես՝ ավելի շատ ճարպիկ մարդիկ են օգտվում, քան նվիրյալները»,-լրարողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  արձակագիր, դրամատուրգ  Գուրգեն Խանջյանը:

Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի կարծիքով էլ՝ մշակութային գործունեությունը պետք է վերահսկվի.

«Մեր վարպետը՝ Սոս Սարգսյանը, տարիներ շարունակ ասում էր, որ այն, ինչ կատարվում է մեր մշակույթում՝ բարբարոսություն է: Սակայն ապարդյուն էր: Հիմա կրկին կա ընդվզում, մեծ ակնկալիքներ ունենք, անաչառ վերահսկողություն ենք ցանկանում բոլոր ոլորտներում, որովհետև համատարած ռաբիսությունը պատել է մեր ժողովրդին ու այն միայն երգարվեստում չէ»,-նկատեց դերասանուհին:

Նրա այս տեսակետի հետ չհամաձայնեց դրամատուրգը,  ում համար անհասկանալի էր, թե ի՞նչ ասել է վերահսկել.

«Հա, բայց այստեղ ավելի շատ թատրոնն է կարևոր.տեսնում ես՝ հրաշալի դերասան է, բայց ռաբիս դեր է կատարում: Ի՞նչ է նշանակում վերահսկել թատրոնը:  Հո պետությունը չի՞ ասում արի՛, ռաբիս բեմադրի: Ուղղակի մարդկանց ճաշակը պետք է դպրոցից սկսած բարձրացվի, այլապես բոլորից պահանջում ենք, բայց թույլ երաժշտություն, թույլ գիրք ենք գրում ու պնդաճակատի նման առաջ տանում»

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ իր հերթին Մշակույթի նախարարությանը ճիշտ կողմնորոշվելու կոչ արեց.

«Իսկական արվեստագետը երբեք չի գնա նախարարության դուռը, դրա համար պետք է նախարարությունը գնա նրա դուռը»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին