▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսսիան հաղթում է և շրջանցում Բայերին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Բունդեսլիգայի  23-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսսիան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Նյուրնբերգին:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին,սակայն Հենրիխ Մխիթարյանը երկու հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու,բայց երկու դեպքում էլ փրկեց դարպասապահը:

51-րդ րոպեին վերջապես Մատս Հումմելսին հաջողվեց գլխի հարվածով բացել հանդիպման հաշիվը:59-րդ րոպեին Մխիթարյանը գրավեց Շեֆերի դարպասը,սակայն մրցավարը խաղի դուրս վիճակ արձանագրեց:

Եկավ հանդիպման 64-րդ րոպեն:Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դժվարին իրավիճակում տիրելով գնդակին,հիանալի գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լևանդովսկուն,իսկ լեհ հարձակվողին մնում է հաշիվը դարձնել 2-0 և այդպես էլ եղավ:

Հանդիպման վերջնական խոսքը ասեց Հենրիխ Մխիթարյանը,ով հանդիպման 83-րդ րոպեին 3-րդ անգամ խոցեց Շեֆերի դարպասը և փոխարինվեց 85-րդ րոպեին:

Այսպիսով Բորուսսիան 23 տուրերից հետո վաստակած 45 միավորով բարձրացավ 2-րդ հորիզանական,իսկ Լևերկուզենի Բայերը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվելով Մայնցին ՝43 միավորով նահանջեց 3-րդ տեղ:

Բորուսսիա Դորտմունդ 3-0 Նյուրնբերգ

Գոլերը. Հումմելս 51′ Լևանդովսկի 64′ Մխիթարյան 83′

footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին