▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների հարազատները` հունիսի 1-ի իրադարձությունների մասին

 

Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա,-գրում է  «Առաջին լրատվական»-ը` ում  հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտել են Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական:

Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝ կադրերից ակնհայտ երևում է, որ Արտակ Բուդաղյանն ընդհանրապես զինված չի եղել, ավելին՝ նրա զենքը տանն է եղել: Մասնավորապես, հաղորդագրության այն հատվածը, որում նկարագրվում է, որ մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) և անմիջապես կրակ է բացում, չի համապատասխանում իրականությանը։ Արտակը իջել է, մոտեցել Զարզանդին և Սուրեն Խաչատրյանի որդուն, ըստ ամենայնի՝ Արտակի և կանգնածների միջև երկու րոպե հայհոյախառն զրույց է եղել:

«Երբ Ավոն իջել է, սկսել են նրա վրա կրակել, Ավոյին կրակել են հինգ անգամ, «սետկա» են սարքել, ըստ ամենայնի՝ կրակել են թե՛ ներսից, թե՛ դրսից: Կադրերից ակնհայտ երևում է, որ Զարզանդը և Սուրիկի տղան կրակել են, իսկ թե հետևից ով է կրակել Ավոյի վրա՝ կադրում չի երևում»,- պատմել են  հարազատները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին