▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների հոր միակ դարդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը զրուցել է Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հոր` Էմիլ Բուդաղյանի հետ:

Պարո՛ն Բուդաղյան, ինչպե՞ս եք մեկնաբանում քննչական մարմինների կողմից հնչող գնահատականները, հետեւո՞ւմ եք քննության ընթացքին:

Քննության ընթացքից, ոչ մի բանից տեղյակ չեմ: Այդ հարցով փաստաբանն է զբաղվում, իրեն պետք է հարցնեք:

Իսկ Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպես են աշխատանքներն ընթանում:

Մենք չենք խառնվում, առայժմ թողել ենք դատական մարմիններին, որ իրենք արդար դատեն:

Բայց համոզվա՞ծ եք, որ իրենք արդար քննություն կիրականացնեն:

Դե եթե չանեն, դա իրենց գործն է, մնացածը մենք արդեն կմտածենք, թե ինչ կանենք:

Ըստ կայքերից մեկի տեղեկությունների` ձեր ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն` Տիգրան Խաչատրյ անին: Ի՞նչ կասեք այդ մասին:

Մենք ընդհանրապես տեղեկություն էլ չունենք, թե նա որտեղ է գտնվում եւ ինչով է զբաղված: Մեր դարդը հիմա դա չէ: Մեր դարդն էն է, որ մեղավորներն օրինական կերպով պատժվեն: Սպասում ենք, թող քննությունն ավարտվի, հասկանանք՝ ճիշտը որն է, սխալը որն է, ու ինչ պետք է անենք, ում պետք է բողոքենք:

Իսկ հիվանդանոցից դուրս գալուց հետո Ձեր որդու` Արտակ Բուդաղյանի հետ զրուցե՞լ եք, նա ի՞նչ է պատմել:

Այո՛, զրուցել եմ, ու դա այնպիսի բաներ են, որ ես Ձեզ հիմա ոչինչ չեմ կարող ասել: Իրականում տղայիս վիճակն այդքան լավ չէր, որ պարզեի, թե ինչ է եղել, ու դրա համար տարբեր բաներ չեմ հարցրել: Հիմա կարեւորն իր առողջությունն է:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին