▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նախնական տվյալներ է հրապարակել իր  ֆեյսբուքյան էջում, որ վերաբերում է Խորենացի փողոցում տեղի ունեցած բախման արդյունքում վիրավորներին. 

«ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։ 
Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,-գրել է Անահիտ Հայթայանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին