▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուռնաշի զայրույթը դեռ «զսպում» են... «Իրատես de facto»

«Նոր կոնֆլիկտ է հասունանում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում: Ավելի ստույգ, երկու գործարարների միջեւ: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի առեւտրականների հետ օրերս հանդիպման ժամանակ խոստացել է նրանց ավելի լավ պայմաններ տրամադրել, քան նրանք ունեն: Իսկ նրանք ունեն ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի «սահմանած» աշխատանքային պայմանները: Հիշեցնենք, որ այս տոնավաճառի սեփականատերը ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն է:

Առեւտրականները բողոքել են տաղավարների վարձավճարների բարձրացումից, իսկ Ծառուկյանը նրանց այլ տարածք, անվճար տաղավարներ է խոստացել: ԲՀԿ առաջնորդի այս «մեծահոգությունը» խիստ նյարդայնացրել է Աշոտ Աղաբաբյանին, քանի որ նրա բիզնեսին «վայիս» լինող է հայտնվել: Առայժմ, մեր տեղեկություններով, Բուռնաշի զայրույթը «զսպում» են, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն հարմար առիթի դեպքում չի «գործադրվի»:

Ուշագրավ է, որ այս «կռվում» երկու կողմերն էլ ԱԺ պատգամավորներ են, որոնք, ըստ օրենքի, բիզնես գործունեությունից շա՜տ հեռու պիտի լինեին»։

 

Ուշագրավ այլ նյութեր  «Իրատես de facto» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին