▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի կոչով հավաքվել են Կառավարության շենքի դիմաց, որտեղ ընթանում է հերթական նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվում շենքի շուրջբոլորը։

***

***

«Կամք» հասարակական նախաձեռնությունն իր հերթական բողոքի ակցիան է իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ «Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա, հեռացնենք Նիկոլին, որ հայ մնա, հեռացնենք Նիկոլին, որ գերիները վերադառնան ու էլ գերի չունենանք»,- ասաց նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

***

Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել «Կամք» հասարակական նախաձեռնություն հիմնադիր Վահագն Չախալյանը։

***

Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների շարքում է նաև ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայտարարել էր, որ միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։ «Մենք հայտարարություն ենք արել, միացել ենք շարժմանը։ Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին»,- «Արմլուր»-ի հետ զրուցում ասել է նա։

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ կարճ պատասխան է տվել․ «Միջազգային իրավունք ու նորմ գոյություն ունի, պետք է ամեն երկիր առաջնորդվի այդ նորմերով ու օրենքներով։ Իսկ անում են, կամ՝ չէ, հարցրեք այս շենքի մարդկանց»։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին