▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիա` Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց. galatv.am

Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրեց խնդիրը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ մի քանի տարի է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Արդեն մոտ տասը տարի էլ պայքարում ենք, բայց անօգուտ, մեզ խաբել են, եւ ոչ մեկ չի ցանկանում մեր խնդրով զբաղվել»,- ասել են ցուցարարները: Բնակիչներին շուտով մոտեցել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները, դիմելով նրան, ասել են. «Լավ օրից չէ, որ հասել ենք այստեղ, էս մեր վերջին հույսն է, էլ ելք չի մնացել, այսինքն սա ճարահատյալ, հուսալքված քայլ է բոլորի կողմից, որ ընկել ենք կառավարության, բանկի եւ այլ ատյանների դռները»: Ի պատասխան Հ. Հովսեփյանը ասել է. «Այսինքն մենք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

)

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին