▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բողոքի ալիքները» ունեն պատվիրատուներ

Տեղին է կետ առ կետ անդրադառնալ ու բարձրացնել խնդրո առարկա հարցերը և այսպես…

Տարիներ շարունակ ասում ենք, որ  «բողոքի ալիքները» հենց այնպես չեն կազմակերպվում, դրանք ունեն պատվիրատուներ: Սա այն եզակի փաստաթղթերից մեկն է որից հստակ երևում է պատվիրատուն` Global Greengrants Fund: Ու աստեղից հարցերի շարանը`.
1.ովքե՞ր են այս ֆոնդի անդամները:
2.ի՞նչ նպատակ են հետապնդում:
3.ինչո՞ւ  է պատվիրատուն ցանկացել  թիրախ դարձնել հենց Դինո Գոլդը, չէ որ այն թերևս ամենաթափանցիկ աշխատող կառույցներից է, պորամբարն էլ Հայաստանում միակն է, որը աշխատում է փակ ցիկլով: Մինչդեռ հենց Կապանի տարածարջանում է գտնվում Անդրկովկասի ամենամեծ պոչանբարը, որը փակ ցիկլ չունի, պոչային ջրերն էլ խառնվում են ջրային ավազանին: Հիմա մնացածն էլ այս կերպ պետք է աշխատե՞ն, թե Դինոն պետք է նմանվի իրենց:
4.որքա՞ն է արժեցել աջակցություն ասվածը:
5. «Թաքնված գումարներ և բաց հանքի» ծրագիր ասելով ի՞նչ նկատի ունեք: Թաքնված գումարները արդյո՞ք եղել են այն ժամանակհատվածում, երբ դուք էլ էիք Դինոյի պատասխանատու աշխատողներ, ի՞նչ չափաբաժին ունեիք այդ գումարներից, իսկ եթե չեք ունեցել բայց իմացել եք ինչո՞ւ չեք դիմել պատասխանատուներին կամ ինչո՞վ է արտահայտվել ձեր անհամաձայնությունը: Բաց հանքի մասին. ինչու՞ եք խոսում, չէ՞  որ ընկերությունը նման որոշման մասին չի հայտարարել, փոխարենը Ագարակի և Քաջարանի ընկերությունները աշխատում են բաց հանքի եղանակով և հիմա, հենց հիմա, Գեղիում ստեղծվում է նոր բաց հանք, ինչո՞ւ նրանց դեմ չեք բողոքում, թե նրանց կարելի է, Դինոյին իսկզբանե չի՞ կարելի:
Այս դեպքում ի՞նչ ասել է թափանցիկություն, ո՞րն է ձեր պատկերացրած թափանցիկությունը, չէ՞ որ կողմերը նման ծրագրեր իրականացնելիս հանդես են գալիս հայտարությամբ: Գուցե, ձեր պատկերացմամբ կա այլ թափանցիկության ձևեր ՞վ, մասնաբաժին տալո՞վ, աշխատանքների պատասխանատուների ու իրականացնողներին ձեզ հետ համձայնեցնելո՞վ, ո՞ր մեկը...
Ընդամենը նախորդ պարբերությունում խոսում էիք թափանցիկության ու վեհ գաղափարներից, բա եթե նպատակ է համագործակցել ԶԼՄ-ների հետ մենք էլ տեղական ԶԼՄ ենք, ինչո՞ւ մեզ էլ չեք իրազեկել, որ այսպիսի ծրագիր կա, ո՞ր ԶԼՄ-ներին եք դիմել, նաև ՀԿ-ների՞ն, թե՞ դա էլ ընտրանքային ու ձեր քիմքին հարմար լինելու հանգամանքով է պայմանավորվում: Դե, որպես ԶԼՄ հրավիրում եմ հեռուստաբանավեճի, մինչ հիմա ու շարունակության մեջ եղած հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, կգա՞ք:
Նշված բոլոր աշխատանքների ու որոշումների շրջանում այդ աշխատանքները համակարգողներից մեկն էլ դուք եք եղել, ի՞նչ եք արել ժամանակին ու երբ համակարգում էիք այդ աշխատանքները այս փաստաթղթերը պահանջե՞լ եք ընկերության ղեկավարներից, չէ՞ որ դուք ևս առանցքային պաշտոնյաներ եք եղել Դինո Գոլդում, ինչպե՞ս եք արտահայտել ձեր անհամաձայնություն, որևէ քայլ արել ե՞ք, թե ձեր դեպքում սա խրոնիկ դրսևորում է, որևէ համակարգում աշխատել և ապա աշխատանքից հեռացվելուց հետո սկսել պայքարե՞լ նույն ընկերության դեմ, թիրախ դարձնելով հատկապես այն ծրագրերը, որոնք մեկնարկել են ձեր աշխատանքային գործունեության շրջանում: Վերջին հաշվով այդպես է նաև ջրմուղկոյուղու Կապան տեղամասի դեպքում, որի ղեկավարնենրն եք եղել….ու անգամ հետագայում պարզվել է, որ ձեր սեփականություն հանդիսացող Կապանի սննդի կոմբինատը ջրի վարձը չէր վճարում, հա, ի դեպ ինչպե՞ս ստացվեց, որ այն դարձավ ձեր սեփականությունը:

Հարգանքներով` Սասուն Մանուկյան

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարին բաց նամակ էր հղել «Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին