«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը գրում է․ «Այս նոր տարին էլ եկավ շնորհավորանքների, բարի մաղթանքների ընդունված իր կարգով: Եւ քանի որ դրսում բնակվող իմ ընկերների, բարեկամների մի մասը չկարողացավ հետ տուն գալ, մենք էլ ստիպված՝ սկայպի, մեսինջերի, վոցապի այս դարում, գոնե համակարգչի էկրանին բաժակները թխկացնելով կարողացանք ամսի մեկին իրար կենաց խմել, մի քիչ էլ տարբեր բաներից խոսել:
Իմ լավ ընկերներից մեկը, որը նոր տարվա գիշերը մերի ժամանակով Հ1-էր միացրել վարապետի ուղերձ էր լսել, մեր կապի ժամանակ իրոք շատ դառնացած ինձ ասաց՝ լավ, չեք կարողանում Ձեր վարչապետին խելքի բերել: 10 րոպե իր ուղերձն էր կարդում, բայց Հայ, Հայ ժողովուրդ բառերն անգամ չարտաբերեց, ոչ մի խոսք չասեց Սփյուքի, միաբանման, ազգապահպանման, համախմբման հարցերի մասին:
Քանի որ հայրենիքի կարոտը հեռվից էլ էր զգացվում, իմ այդ ընկերը իրոք շատ ցավով էր խոսում, ես հաջորդ օրը զզվանքս մի կերպ հաղթահարելով, ծայրից ծայր լսեցի Փաշինյանի այդ ուղերձը:
Իսկապես Հայ ժողովուրդ բառերը ոչ մի անգամ չհնչեց: Մի ամբողջ տարվա ուղեծրի ուղերձում ոչ մի խոսք չասվեց Սփյուռքի, մեր ազգային իղձերի, արժեքների, մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Այդ կարգի պաշտոնյայի նոր տարվա ուղերձը ոտքի վրա, հենց այնպես չի կազմվում: Բոլոր կողմերից է չափվում, ձևվում: Եւ հասկանալի է, որ և իմ ընկերոջ, և շատերի մոտ էլ է հարց ծագել՝ ինչն է իրական պատճառը, որ մեր այսօվա վարչապետը այդպիսի ուղերձով հանդես գա:
Անձամբ ես համոզված եմ, որ առաջին հերթին նրա արդեն իսկ չափն անցած վախկոտությունն է, այլոց ապազգայնացման պահանջներին հլու հնազանդ ծառայելու արմատացած սովորությունը: Բավական է միայն հիշել թե 24 թվի ապրիլի 24-ի հնչեցրած իր հայտարարության մեջ ինչպես էր Էդոհանը նրանից պահանձում որքան հնարավոր է շուտ կապերը խզել Սփյուռքի հետ:
Բայց կարծում եմ նաև, որ դա միակ պատճառը չէ: Աշխարհընկալման, մտավոր կարողությունների լուջ պակասն էլ է իր դերը խաղացել:
Դրա հետ կապված, թույլ տվեք այստեղ իմ հոդվածներից մեկից մի մեջբերում անել: «Մտավոր կարողությունների պակասը, պատմության դասերը չսովորելը, զուգորդված վախկոտության, աթոռապաշտության հետ իրոք շատ կործանարար հետևանքներով է հղի:
Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ կան այլ գործիչներ ևս, որոնք չիմացության կամ օտարներից կախվածության պատճառով ազգապահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի պահանջը բավարար չափով չեն արժևորում:
Չեն էլ ուզում հասկանալ, որ մրցակցությանը դիմանում, պատմության թատերաբեմից չեն հեռանում միայն այն ազգերը, այն ժողովուրդներն ու նրանց այն պետությունները, որոնք իրենց ինքնությունը, առանձնահատկությունները պահպանելով և դրանց արժեքը անընդհատ շեշտելով են կարողանում միավորել, գործի գցել իրենց մարդկանց գումարային ողջ ներուժը:
Եւ որ համախմբելու, օտարների ճնշմանը դիմակայելու համար, մեծ սփյուռք ունեցող մեր երկիրը ուղղակի պարտավոր է դառնալ ազգայինի տեղն ու դերը գնահատող, համազգային շահերով միայն կառավարվող հանրապետություն։
Շարունակելի»։
|